Նորություններ

Պատահարներ

Նորքի այգիներ փողոցում այրվել է խոտածածկույթ (լրացված)

19:48 / 30.07.2019



Հուլիսի 30-ին, ժամը 14:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորքի այգիներ փողոցում. այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Ժամը 15:02-ին հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:56-ին, մարվել՝ 16:57-ին: Այրվել է մոտ 6 հա խոտածածկույթ և թփուտ:

← Վերադառնալ ցուցակին