Նորություններ

Պատահարներ

Այրվել է անասնագոմի տանիքը

21:24 / 30.07.2019

Հուլիսի 30-ին, ժամը 14:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արաքսավան գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել` 15:19-ին: Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 13 քմ):

← Վերադառնալ ցուցակին