Նորություններ

Պատահարներ

Չիվա գյուղում այրվել է անասնակեր

21:44 / 30.07.2019



Հուլիսի 30-ին, ժամը 13:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա-Ռինդ ավտոճանապարհի մոտակայքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չիվա գյուղի 1-ին փողոցում՝ անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:09-ին, մարվել՝ 16:03-ին:

Այրվել է մոտ 130 հակ անասնակեր, իսկ 300-ը՝ ջերմահարվել, և վնասվել՝ ծածկի ազբոշիֆերը (մոտ 50 քմ):

← Վերադառնալ ցուցակին