Նորություններ
Պատահարներ
Քաղաքացին վնասել է ոտքը
09:30 / 28.07.2019

Հուլիսի 27-ին, ժամը 20:02-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 20:00-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղի «Ապագա Ռեզորթ» հանգստյան գոտում իրականացվող հերթապահության ընթացքում փրկարարները նկատել են, որ քաղաքացին վնասել է ոտքը:
Փրկարարներն Ա.Օ.-ին (ՌԴ քաղաքացի, ծնված 1967 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: