Նորություններ
Պատահարներ
Հրդեհ վագոն-տնակում. տուժածներ չկան
09:42 / 28.07.2019

Հուլիսի 27-ին, ժամը 20:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցի թիվ 12/3 հասցեի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:01-ին, մարվել` 21:32-ին:
Այրվել են վագոն-տնակի (24 քմ) ներսի երեսպատումը, ավտոպահեստամասեր և փայտ: