Նորություններ
Պատահարներ
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
16:16 / 25.07.2019

Հուլիսի 25-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 93-րդ կմ-ին բախվել են «Toyota Corolla» (վարորդ՝ Վ.Գ., ծնված 1977 թ.) և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները:
«Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։