Նորություններ

Պատահարներ

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը

09:02 / 22.07.2019



Հուլիսի 21-ին, ժամը 23:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում կայանած մարդատար ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից առկա է գազի արտահոսք:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին