Նորություններ

Պատահարներ

Կոշ և Ավան գյուղերի միջնամասում այրվել է խոտածածկույթ

08:58 / 22.07.2019



Հուլիսի 21-ին, ժամը 12:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 2-րդ գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոշ և Ավան գյուղերի միջանկյալ հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 15 հրշեջ-փրկարար և 20 բնակիչ:

← Վերադառնալ ցուցակին