Նորություններ

Պատահարներ

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան

18:48 / 21.07.2019

Հուլիսի 21-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի 9-րդ մուտքի 7-րդ հարկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, որը մարվել է քաղաքացիների ուժերով. առկա է գազի արտահոսք:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:

***

Հուլիսի 21-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10/3 շենքի մուտքի 13-րդ հարկում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:44-ին, մարվել՝ 14:55-ին:

Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը. տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին