Նորություններ
Պատահարներ
Հրդեհ «Հաղթանակ» զբոսայգում. այրվել է 1.5 հա բուսածածկույթ (լրացված)
09:30 / 20.07.2019

Հուլիսի 19-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Ժամը 22:09-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 22:12-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:10-ին, մարվել՝ ժամը 01:25-ին: Այրվել է մոտ 1.5 հա բուսածածկույթ: