Նորություններ

Պատահարներ

Գազի արտահոսք` հրդեհի բռնկումով

18:57 / 11.07.2019



Հուլիսի 11-ին, ժամը 13:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում գտնվող գազատար խողովակից կրակ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում գտնվող գազակարգավորիչ կայանից տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել` 13:12-ին:

Այրվել է արտահոսած գազը: Տուժածներ չկան:

 

← Վերադառնալ ցուցակին