Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից

08:45 / 03.07.2019

Հուլիսի 3-ին, ժամը 00:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 24 շենքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով քաղաքացին 6-րդ և 7-րդ հարկերի մակարդակում արգելափակվել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Մ.Դ.-ին (ծնված 1991 թ.) դուրս են բերել վերելակից:

← Վերադառնալ ցուցակին