Նորություններ

Պատահարներ

Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք

14:25 / 02.07.2019

Հուլիսի 2-ին, ժամը 11:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի պատշգամբում գտնվող գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:27-ին, մարվել՝ 11:28-ին:

Տան պատշգամբում այրվել է գազի 5 կգ-անոց բալոնից արտահոսած գազը. տուժածներ չկան:

Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին