Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

17:30 / 25.06.2019

Հունիսի 25-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշարձանի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. ուղևորներին ապահով տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ.Հ.) արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները վարորդին և 17 ուղևորի մոտեցրել են այլ ավտոմեքենայի, որով վերջիններս շարունակել են ճանապարհը:

← Վերադառնալ ցուցակին