Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում գտնվող տնակներում

18:00 / 19.06.2019

Հունիսի 18-ին, ժամը 15:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում գտնվող երկու տնակում և հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է 16:27-ին, մարվել՝ 16:52-ին:

Այրվել է 2 բանվորական վագոն տնակ (30 քմ և 15 քմ) ներսում գտնվող գույքով:

← Վերադառնալ ցուցակին