Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Հաղթանակ թաղամասում

09:30 / 19.06.2019

Հունիսի 19-ին, ժամը 00:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցում գտնվող քարի արտադրամասի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:32-ին, մարվել՝ 01:38-ին: Տուժածներ չկան:

Այրվել են փայտյա կառուցատարրերը՝ մոտ 15 քմ:

← Վերադառնալ ցուցակին