Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձին

09:50 / 19.06.2019

Հունիսի 18-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում և Մալիշկա գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 5 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին