Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Կապան քաղաքում

09:26 / 25.05.2019

Մայիսի 24-ին, ժամը 21:56-ին «911» ծառայությանն  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տներից մեկին հարակից տարածքում այրվում է փայտյա էլեկտրական սյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, մարվել է՝ 22:33-ին:

Մասամբ այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ) և հարակից փայտյա էլեկտրական սյունը:

← Վերադառնալ ցուցակին