Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է օձ

21:54 / 15.05.2019

Մայիսի 15-ին, ժամը 20:51-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 2 շենքի 4-րդ հարկի միջանցքում օձ են նկատել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են իժ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Մայիսի 15-ին, ժամը 17:52-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում օձ են բռնել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահնօձ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Մայիսի 15-ին, ժամը 15:16-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին