Նորություններ
Պատահարներ
Այնթապ գյուղի 3-րդ փողոցի ջրատարում մարդու գանգ է հայտնաբերվել
21:40 / 14.05.2019

Մայիսի 14-ին, ժամը 20:13-ին 911 ծառայությանը Մասիս քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 3-րդ փողոցի ջրատարում հայտնաբերվել է մարդու գանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցները գանգը տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության:
Փրկարարները նշված տարածքում իրականացրել են տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում կմախքի այլ հատվածներ չեն հայտնաբերվել: