Նորություններ

Պատահարներ

Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել (լրացված)

15:53 / 14.05.2019

Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները տարհանել են շենքում գտնվող աշխատակիցներին. ոստիկանության կինոլոգիական ծառայությունը շենքում իրականացրել է պայթուցիկ սարքի հայտնաբերման աշխատանքներ:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

 


 


 

← Վերադառնալ ցուցակին