Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են սրճարանում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

08:53 / 08.05.2019

Մայիսի 8-ին, ժամը 06:50-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում գտնվող սրճարանում:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, մարվել՝ 07:28-ին:

Ամբողջությամբ այրվել է Երվանդ Քոչարի փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող սրճարանի գույքը՝ մոտ 40 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին