Նորություններ

Պատահարներ

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

23:06 / 17.02.2019

Փետրվարի 17-ին, ժամը 17:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:01-ին, մարվել՝ 21:02-ին:

Այրվել են տան մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքը՝ մոտ 90 քմ և տանիքում պահեստավորած անասնակեր՝ 140 հակ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին