Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

08:10 / 12.02.2019

Փետրվարի 11-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի սպորտային համալիրի տարածքում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ղ.):

***

Փետրվարի 11-ին, ժամը 19:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մորի պլազա հյուրանոցային համալիրի մոտակայքում Toyota և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Toyota Camry մակնիշի (վարորդ՝ Ն. Ի.) և Volkswagen Golf մակնիշի (վարորդ` Հ. Հ.) ավտոմեքենաները:

***

Փետրվարի 11-ին, ժամը 18:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի սպորտային համալիրի տարածքում Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Մ.):

← Վերադառնալ ցուցակին