Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

22:20 / 12.02.2019

Փետրվարի 12-ին, ժամը 17:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 12 շենքի մուտքի ծածկի վրա (2-րդ հարկի մակարդակում) քաղաքացի է ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շենքի բնակարաններից մեկի բնակիչ Է. Խ.-ն (ծնված 1952 թ.) ցած է ընկել շենքի 8-րդ հարկից և մահացել:

Փրկարարները Է. Խ.-ի դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենային:

***

Փետրվարի 12-ին, ժամը 17։23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 143 շենքի բնակարաններից մեկի հիվանդ քաղաքացուն անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

← Վերադառնալ ցուցակին