Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին (լրացված)

12:10 / 11.02.2019

Փետրվարի 11-ին, ժամը 08:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ37 ավտոճանապարհի Այգեհովիտ-Վազաշեն հատվածի 2-րդ կմ-ին «Mercedes-Benz Viano» մակնիշի (վարորդ՝ 1986 թ. ծնված Ս. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 300 մ գլորվել ձորը և բռնկվել. վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:26-ին, մարվել՝ 09:54-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

← Վերադառնալ ցուցակին