Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Շնող գյուղում. տուժածներ չկան

17:33 / 04.02.2019

Փետրվարի 4-ին, ժամը 12:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի սկզբնամասում այրվում է բնակելի տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:13-ին, մարվել՝ 15:47-ին:

Այրվել են 11-րդ փողոցի տներից մեկի բաղդադե տանիքն ու առաստաղը (մոտ 100 քմ):

← Վերադառնալ ցուցակին