Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ալավերդի քաղաքում. կա տուժած

21:29 / 12.01.2019

Հունվարի 12-ին, ժամը 19:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասի թիվ 67 շենքին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին