Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

17:00 / 11.01.2019

Հունվարի 11-ին, ժամը 14:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղի ջրամբարի մոտակայքում «Mercedes Sprinter» մակնիշի  ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս.) արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 11-ին, ժամը 03:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW 528» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր):

← Վերադառնալ ցուցակին