Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:41 / 11.01.2019

Հունվարի 10-11-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Կոնգո» գերեզմանատան հյուսիսային հատվածում՝ մոտ 1 հա, Տավուշի մարզի Այգեպար գյուղի գերեզմանատանը այրվել է մոտ 4 հա խոտածածկ տարածք, Դիտավան գյուղում՝ մոտ 3 հա, Խաշթառակ գյուղի սկզբնամասում՝ մոտ 450 քմ, Տավուշ գյուղում՝ մոտ 2000 քմ, Բերդ քաղաքի վերջնամասում գտնվող այգիներում՝ մոտ 2000 քմ և 500 քմ խաղողի վազ, «Խնձորկուտ» հանդամասում՝ մոտ 6000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին