Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն և հոսանքազրկել ավտոմեքենան

15:21 / 06.12.2018

Դեկտեմբերի 6-ին, ժամը 10:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դեղատան փողոցում գտնվող Վահան Թոթովենցի անվան դպրոցի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք (վարորդը բացակայում է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խորենացու փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում կայանած «ՎԱԶ-2106›› մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի և վառելիքի արտահոսք:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ վարորդի մոտենալը, և հոսանքազրկել են ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին