Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան ընկել է գետը. կա զոհ

17:59 / 02.12.2018

Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 9-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., 1968 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ողջի գետը:

Փրկարարները գետից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին:  

← Վերադառնալ ցուցակին