Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

21:05 / 11.10.2018

Հոկտեմբերի 11-ին, ժամը 17:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին անհրաժեշտ է իջեցնել և մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Ռ. Տ.-ին (ծնված 1930 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հոկտեմբերի 11-ին, ժամը 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում մոտենալ ու բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին անօգնական վիճակում ընկած է եղել Մ. Հ.-ն (ծնված 1934 թ.), ում փրկարարները մոտեցրել են բազմոցին: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

***

Հոկտեմբերի 11-ին, ժամը 11:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում քաղաքացի կա ընկած (84 տարեկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ննջասենյակի հատակին անօգնական վիճակում ընկած է եղել Շ. Ա.-ն (ծնված 1935 թ.), ում փրկարարները տեղափոխել են անկողին: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

← Վերադառնալ ցուցակին