Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Սիսիան քաղաքում. տուժածներ չկան

17:37 / 14.09.2018

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ադոնցի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք և խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:02-ին, մարվել՝ 17:17-ին:

Այրվել են անասնագոմի տանիքը՝ մասամբ (մոտ 24 քմ) և մոտ 300 քմ խոտածածկույթ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին