Նորություններ

Պատահարներ

Այրվում է ավտոմեքենա. փրկարարները դեպքի վայրում են (լրացված)

16:36 / 10.08.2018

Օգոստոսի 10-ին, ժամը 12:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է կայանած ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացել է ժամը 14:07-ին, մարվել՝ 14:17-ին: Այրվել են չշահագորվող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի հատվածը, 8000 քմ խոտածածկույթ, 5 խմ կուտակված վառելափայտ:

Պատահարի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին