Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել են դի

19:37 / 06.08.2018

Օգոստոսի 6-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 19/8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Ջ. Ղ.-ի ( ծնված 1944 թ.) դին:

← Վերադառնալ ցուցակին