Նորություններ

Պատահարներ

Հաղթանակ թաղամասում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (թարմացված)

15:00 / 06.08.2018

Օգոստոսի 6-ին, ժամը 14:30-ի դրությամբ Հաղթանակ թաղամասի աղբանոցում բռնկված հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 4000 քմ տարածքում կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 10 հրշեջ-փրկարար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Հուլիսի 31-ին, ժամը 09:56-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 15.000 քմ տարածքում կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 հրշեջ-փրկարար, կոմունալ ծառայության 6 ջրատար և 1 տրակտոր:

***

Հուլիսի 31-ին, ժամը 00:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 02:44-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

***

Հուլիսի 30-ին, ժամը 14:23-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մոտ 4000 խմ տարածքում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Սանիթեք» ՍՊԸ-ի 6 ջրատար:

***

Հուլիսի 29-ին, ժամը 10:00-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:

Աշխատանքներում ներգրավված է չորս մարտական հաշվարկ:

***

Հուլիսի 28-ին, ժամը 10:14-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար և Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունից մեկ տրակտոր: 

Հրշեջ-փրկարարները 2000 խմ տարածքում կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 հրշեջ-փրկարար, 3 ջրատար և 1 տրակտոր:

***

Հուլիսի 27-ին, ժամը 08:10-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար:

Հրշեջ-փրկարարները 15.000 քմ տարածքում կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 հրշեջ-փրկարար, ներգրավվել է կոմունալ ծառայության և «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար և 1 տրակտոր:

***

Հուլիսի 26-ին, ժամը 08:00-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 48 փրկարար և «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար:

***

Հուլիսի 24-ին, ժամը 10:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 2 ջրատար:

Պարզվել է, որ այրվում է 2000 խմ աղբ:

Ժամը 17:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Հրդեհի վայրում հերթապահություն է իրականցնում մեկ մարտական հաշվարկ:

← Վերադառնալ ցուցակին