Նորություններ

Պատահարներ

Փլուզում Արշակունյաց պողոտայում. կան տուժածներ և մեկ զոհ (թարմացված)

21:24 / 16.07.2018

Հուլիսի 16-ին, ժամը 11։13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է նշված հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 գ.մ), ինչի հետևանքով կան տուժածներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները՝  Գ. Մ.-ն (1965թ.), Ա. Կ.-ն (1971թ.) և Մ. Հ.-ն (1990թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Գ. Մ.-ի և Ա. Կ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Հ.-ինը` բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել թուլացած քարերը (2 հատ) և թուլացած օդորակիչը:

Ժամը 21:20-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Ա. Կ.-ն մահացել է:

← Վերադառնալ ցուցակին