Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

23:42 / 11.07.2018

Հուլիսի 11-ին, ժամը 19:44-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 15/1 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

***

Հուլիսի 11-ին, ժամը 16:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 7 շենքի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան (3-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գ. Ե.-ին (1936թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 12:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բարձրացնելու և իր բնակարան մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ժ. Ա.-ին (1933 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հուլիսի 11-ին, ժամը 09:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 48/3 շենքի բնակարաններից մեկի (1-ին հարկ) վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ք. Գ.-ին (1948 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հուլիսի 11-ին, ժամը 09:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարկան ջոկատը:

Փրկարարները Լ. Ս.-ին (1996 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին