Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

19:30 / 16.04.2018

Ապրիլի 16-ին, ժամը 18:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 80 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 2-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Լ. Խ-ին (1974 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Ապրիլի 16-ին, ժամը 12:45-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն 4» թաղամասի Մեքենաշինարարների փողոցի թիվ 63 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, լոգասենյակում անօգնական վիճակում հայտնաբերել Ս. Ղ.-ին (1946 թ. ծնված) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

***

Ապրիլի 16-ին, ժամը 12:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն անհրաժեշտ է իջեցնել իր բնակարանից և մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Ապրիլի 16-ին, ժամը 12:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 24/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

← Վերադառնալ ցուցակին