Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում

08:01 / 07.04.2018

Ապրիլի 6-ին, ժամը 22:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 09 OD 999 (վարորդ՝ 1998 թ. ծնված Թ. Ս.) և «Opel Vectra B» մակնիշի 35 MQ 161 (վարորդ՝ Հ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են կայանած «Mercedes E320» մակնիշի 35 DO 035 (վարորդ՝ Ա. Մ.) և «Toyota Windom» մակնիշի 32 OV 908 (վարորդ՝ Ա. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաներին. տուժածներ չկան: 

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Camry» և «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին