Նորություններ

Պատահարներ

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

08:16 / 07.04.2018

Ապրիլի 6-7-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան 22 հասցեում գտնվող «Ջերմուկ» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվել է մոտ 800 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խաղաղության փողոցում՝ 200 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի  «Մայմեխ»  կոչվող արալանջին՝ 15 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Տ. Պետիկյան փողոցում՝ Աղբյուրակի ջրամբարի մոտակայքում՝ մոտ 300 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին