Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սևան քաղաքի մոտակայքում (թարմացված)

08:57 / 07.04.2018

Ապրիլի 6-ին, ժամը 20:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան քաղաքից դեպի Երևան-Իջևան մայրուղի դուրս եկող ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի 47 RV 047 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Յ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա քարերին:

Վարորդը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Ռ. Գ.-ը հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ Ռ. Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ վարորդը հիվանդանոցում մահացել է:

← Վերադառնալ ցուցակին