Նորություններ

Պատահարներ

Արգելափակվել է ավտոմեքենա

22:54 / 06.04.2018

Ապրիլի 6-ին, ժամը 19:55-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 25-րդ կմ-ի մոտակայքում՝ «Ժայռ» հանգստյան գոտու տարածքում, ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները նշված հատվածից արգելափակումից դուրս են բերել «Toyota Camry» մակնիշի 15 NT 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ղ. Ա. և 3 ուղևոր):

← Վերադառնալ ցուցակին