Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

20:15 / 13.03.2018

Մարտի 13-ին, ժամը 16:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի վատառողջ, հաշմանդամություն ունեցող և ծանրամարմին բնակչին ավտոմեքենայից իր տուն տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մարտի 13-ին, ժամը 12:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին իր տանից ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին