Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

17:55 / 13.03.2018

Մարտի 13-ին, ժամը 16:12-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի «Քարի տակ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 118-րդ կմ-ին «NISSAN MARCH» մակնիշի 35 GR 610 (վարորդ՝ 1995 թ. ծնված Է. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրյա ծառին: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին