Նորություններ

Պատահարներ

Արգելափակվել է ավտոմեքենա

01:12 / 14.02.2018

Փետրվարի 13-ին, ժամը 22:03-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 21-րդ կմ-ին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ փրկարարները «Կամազ» մակնիշի 68 CG 008 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ս.) 2 ուղևորներին տեղափոխել են Գորիս քաղաք:

***

Փետրվարի 13-ին, ժամը 16:57-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 13 շենքի բակում «Mazda» ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ավտոմեքենան արգելափակումից դուրս են բերել «Mazda» մակնիշի 35 PL 023 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ե.) ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին