Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

13:00 / 13.02.2018

Փետրվարի 13-ին, ժամը 09:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկ շարժունակության հետ խնդիր ունեցող բնակչի բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել  հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները՝ 1933 թ. ծնված Լ. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Փետրվարի 13-ին, ժամը 09:12-ին քաղաքացի Բադալյանից ահազանգ է ստացվել, որ Կալենցի փողոցի թիվ 25 տան վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1937 թ. ծնված Ա. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Փետրվարի 13-ին, ժամը 07:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գալշոյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1951 թ. ծնված Լ. Վ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Փետրվարի 13-ին, ժամը 02:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի թաղամասի թիվ 14 շենքի բնակարաններց մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները 1935 թ. ծնված Մ. Ղ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին