Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Աշտարակի խճուղում

14:17 / 07.12.2017

Դեկտեմբերի 7-ին, ժամը 10:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  տաքսի ծառայության պատկանող Opel Astra մակնիշի 35 MF 536 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1967 թ. ծնված Ռ. Ն.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլ. սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռ. Ն.-ը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

← Վերադառնալ ցուցակին