Նորություններ

Պատահարներ

Արգելափակվել է ավտոմեքենա

14:48 / 07.12.2017

Դեկտեմբերի 7-ին, ժամը 12:38-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել. երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-2410» մակնիշի 34 SD 364 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Ն.) ավտոմեքենան:

 

← Վերադառնալ ցուցակին